Ներքին 2 տարի առաջ - 22:55 06-02-2024

«Տանեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ Հրանտ Ջիլավյանին Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին որոշմանը․

««Տանեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել։

Արտաքին հետախուզական նորաստեղծ ծառայության ղեկավար, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը որոշել է կարեւորագույն ու խիստ մասնագիտացված այդ ոլորտում կառավարումն իրականացնել՝ յուրայիններով, մոտիկներով։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Ջիլավյանին նշանակել է Քրիստինե Գրիգորյանին տեղակալ։

Համացանցային կարճ փնտրտուքի արդյունքում հայտնի է դառնում, որ դեռ 2019 թվականին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ եղած եւ տոնածառի մոտ նոր տարի շնորհավորող Հրանտ Ջիլավյանը հետո զբաղվել է փաստաբանությամբ (թեեւ փաստաբաններից շատերը չեն ճանաչում նրան), ապա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
Քրիստինե Գրիգորյանի ՄԻՊ պաշտոնը ստանձնելուց հետո նշանակվել է այդ կառույցում արդարադատության ոլորտում եւ ԶՈՒ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար։ ՄԻՊ-ի պաշտոնը անակնկալ թողնելով, որոշ ժամանակ արտասահմանում հայտնված արտաքին հետախուզության նորանշանակ պետին երիտասարդը փոխարինել է ՄԻՊ-ի պաշտոնում։

Ու հիմա միանգամից՝ արտաքին հետախուզության պետի տեղակալ։

Անհամբեր ու անհանգիստ պետք է սպասել, թե շուտով արտաքին հետախուզության ծառայությունում ինչ բարձր պաշտոն կզբաղեցնի նախկին ՄԻՊ-ի վարորդը, սեւանցի հարեւանը, կամ տոնավաճառի հսկիչը։

Երկիրը սարքել են որբի գլուխ»,- գրել է Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան