Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:58 06-02-2024

Մեզնից մի՛ խլեք զինանշանը, օրհներգն ու դրոշը. Նազարյան

Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն, որ ըստ մաշվածության կամ ճաշակի պարբերաբար փոփոխվեն: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մեր 33-ամյա հանրապետությունը զարգացման այնպիսի փուլում է, երբ ամենուր անվտանգային բնույթի հարցեր են, ընդ որում, բոլոր ոլորտներն ընդգրկող անվտանգային հարցեր: Փոխանակ մեր միտքն ու ջանքերն ուղղենք այս խնդիրների լուծմանը, մարտահրավերների հաղթահարմանը, կառավարությունը, կառավարող ուժը ներկայացնող խմբակցությունը կամ նրանց առանձին ներկայացուցիչներ հանրային դաշտ են նետում թեմաներ, որոնց քննարկումը, կամա, թե ակամա, ավելի է ջլատում մեր հանրությունը, ավելի է մեծացնում չարությունը, փոխադարձ ատելությունը, պառակտումը:

Թեմաներ կան, որ իրոք քննարկաման ենթակա են, բայց ոչ այս փուլում, ոչ հիմա:

Պետության օրհներգը, զինանշանը, դրոշը փոփոխման ենթակա չեն:

Որեւէ մեկը չի կարող պնդել, որ մեր դրոշի գույները կամ ձեւն ամենակատարյալն են, որեւէ մեկը չի կարող պնդել, որ օրհներգի բառերն ու երաժշտությունն ամենալավն են, որեւէ մեկը չի կարող ասել, որ զինանշանը գեղարվեստական առումով ամենակատարյալ գործն է, բայց դրանք մեր պետության խորհրդանիշներն են, որոնք երկար, շատ երկար, բուռն ու բավական բարձր մակարդակի քննարկումներից հետո, բավական հստակ հիմնավորումներով ընդունվել են 1990 թվականին:

Ի վերջո, օրհներգը երգելով, զինանշանները՝ համազգեստին մեր տղերքը կռիվ են գնացել…

Եւ ինչպես շատ դիպուկ նկատել է իմ ընկերներից մեկի որդին՝ մեզնից մի խլեք այն օրհներգը, զինանշանը եւ դրոշը, որոնք մեզ ուղեկցել են մեր ծնված օրից»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան