Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:57 06-02-2024

Հայաստանի Հանրապետությունը 1918 թվականին քանի՞ քառակուսի կմ-ի վրա էր ձևավորվել

Սիրելի բալիկներ, սիրելի աշակերտներ սա քաղաքական ամբիոն է, իսկ քաղաքական ամբիոնում երկնքից ոչինչ չի ընկնում, հեքիաթներում է միայն, որ երկնքից խնձորներ են ընկնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով նիստին ներկա աշակերտներին։

Պատգամավորը հերթական անգամ պնդեց, որ իշխող քաղաքական ուժը հակադրում է ազգը, հայրենիքը և պետությունը։

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի մեղադրանքներին, թե 1918-1920 թվականներին, երբ ՀՅԴ-ն միաձնյա իշխանություն ուներ, կապիտուլյացիա է ստորագրել և երկրի տարածքի մեծ մասը հանձնել թշնամուն, Խաչատրյանն ասաց․ «Պարո՛ն Ռուբինյան, կասեք 1918 թվականին Հայաստանի Հանրապետությունը քանի՞ քառակուսի կմ-ի վրա էր ձևավորվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի