Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 05-02-2024

Երեխաս քնած էր, գրկեցի ու փախա դուրս․ Նոր Արեշի պայթյունից տուժած բնակիչ

Այսօր առավոտյան՝ 11։43-ի սահմաններում, ուժգին պայթյուն է որոտացել Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 34 հասցեում։

Oragir.News-ի հետ զրույցում պայթյունի հետևանքով վնասված տներից մեկի բնակիչը պատմեց, որ տպավորություն է եղել, թե երկրաշարժ է, երեխաների հետ փախել է դուրս։

«Երեխաների հետ տանն էինք, տունը սկսեց շարժվել, իրար եկավ, քանդվում էր, ամեն ինչ թափվեց, երեխաս մահճակալի մեջ քնած էր, գոռացի, ասի՝ տանից դուրս արի, ինձ թվաց երկրաշարժ է, գրկեցի ու փախա դուրս, արդեն մշուշ էր, բան չէր երևում»,- ասաց կինը։

Նա պատմեց, որ այդ տարծքում ոչ մեկին չի ճանաչում, քանի որ այդ տանը դեռ մի ամիս է, ինչ ապրում են։ Տունն ամբողջությամբ նորակառույց է, սակայն պայթյունից հետո ջարդվել էին լուսամուտները, առաստաղը, տան կահույքը և տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փրկարարները փլատակների տակից 2 դի են դուրս բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»