Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:48 05-02-2024

Երևանում ձնամաքրման 38 մեքենաներից 7-ի աշխատանքը խափանվել է

«Առկա ձնամաքրման մեքենաները 38-ն են: Ձնամաքրման աշխատանքները հաշվետու ժամանակահատվածում կատարվել են 36 ձնամաքրման տեխնիկայով, որի ընթացքում խափանվել է 7 մեքենա, որոնք գտնվում են վերանորոգման փուլում»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

«Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել նաև վերջերս ձեռք բերված 50 մայթ մաքրող մեքենաների միջոցով, որոնցից 15-ը ձնամաքրման աշխատանքների կատարման ընթացքում խափանվել են, և այժմ ձեռնարկվում են միջոցներ դրանք վերանորոգելու համար: Ավտոպարկում առկա 12 փոշեկուլ մեքենաներից շահագործվում են 4 մեծ փոշեկուլ մեքենաները, մնացած մեքենաները գտնվում են խափանված վիճակում: Նախորդ շաբաթ եղանակային պայմաններից ելնելով՝ մեքենաները դուրս չեն եկել երթուղի»,- մանրամասնեց Կատվալյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի մաքրման աշխատանքը երկու հերթափոխով իրականացրել է 529 աշխատակից:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ ակնկալում է, որ Կատվալյանը ներկայացնի վերոնշյալ խնդիրերի լուծման ճանապարհը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»