Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 05-02-2024

Պատերազմի վտանգը չեզոքացելու նկատելի քայլեր չեն արվում

Նոր պատերազմի հավանականության մասին ահազանգերը շարունակվում են։ Չնայած՝ հայկական արևմտամետ ուժերն ակնկալում են, որ ԱՄՆ-ն կարող է կանխարգելել այն, սակայն Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Council on Foreign Relations-ը (Արտաքին հարաբերությունների խորհուրդ) 2024 թվականի տարեկան կանխատեսման մեջ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, բայց ԱՄՆ-ի համար չունի առանջնահերթություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ տեղեկացրել էր թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

ԱՄՆ-ի կանխարգելիչ քայլերի ակնկալիքի մասին էր նաև ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի հայտարարությունը։ «Ես ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ եմ ստացել այն մասին, որ նա շարունակելու է զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ հետագա ռազմական գործողություններից, որ աշխատելու է Թուրքիայի հետ, որպեսզի կանխի այդ հակամարտության ցանկացած հետագա թեժացում»,- ասել է սենատորը։ Չնայած այսպիսի հուսադրումներին, արտաքին սպառնալիքի մասին հանրային մտավախությունն ու քննարկումները չեն դադարում։ Հնարավո՞ր է դիվանագիտական և օրենսդրական քայլերով կանխել հավանական պատերազմը։

Եթե ԱՄՆ-ն, իրոք՝ ձգտում է կանխել մեր դեմ ագրեսիան, ապա առաջիկայում ՀՀ իշխանության հրավերով ՀՀ կայցելի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որի ընդունելության ժամանակ կքննարկվի հայ-ամերիկյան ռազմաքաղաքական գործակցության պայմանագրի անհրաժեշտությունը։

Սպառնալիքը չեզոքացնելուն ուղղված ԵՄ ներգրավվածությունն ակտիվացնելու համար ՀՀ իշխանությունը կարող է նաև Պրահայի քառակողմ հայտարարության հիման պայմանավորվել, որ Ֆրանսիան և Գերմանիան պարտավորվեն հավանական ագրեսիայի պարագայում պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սպառնալիքը չեզոքացնելու համար կարևոր նշանակություն կունենա նաև ՀՀ իշխանության հայտարարությունը թուրք-ռուսական «3+3» նախագիծը մերժելու մասին։ Փետրվարի 16-18-ը Մյունխենում գումարվելու է անվտանգության միջազգային ամենամյա համաժողովը, որը կարելի է օգտագործել միջազգային հանրության ուշադրությունը հավանական սպառնալիքի վրա սևեռելու, սպառազինության մատակարարմանն և բանակի արդիացմանն ուղղված երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

Եթե իրոք ուզում են հանել կարմիր շորերը, ապա կարող են ՀՀ տեղանունները հայացնելու միասնական օրինագիծ բերել ԱԺ, լուծել 1921-ի Կարսի պայմանագիրը, 1995-ի մարտի 16-ի պայմանագիրը որակել ուժ չունեցող և այլն։

Ցավոք, ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն նկատելի քայլեր չի անում պատերազմի վտանգը չեզոքացնելու ուղղությամբ, այլև սխալ ճանապարհով է գնում, ընդառաջում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի պահանջներին, թյուրիմացաբար կարծելով, թե շորերի գույնը փոխելով, կարող է կանխել հավանական ագրեսիան։ Այնինչ՝ չբարեկամներին ընդառաջելը կարող է էապես թուլացնել ՔՊ-ական իշխանության դիրքերն ու միջազգային հեղինակությունը, տպավորություն ստեղծել, թե ՔՊ-ն իշխանությունը պահպանելու համար է ընկրկում ռուս-թուրք-ադրբեջանական սպառնալիքների առաջ։ Եվ այս է պատճառը, որ ժողովրդի մի մասը, երբեմն՝ առանց քաղաքական վերացարկումների, արժանապատվորեն մերժում է Նիկոլ Փաշինյանի արձակած նահանջի հրամանները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը