Ներքին 2 տարի առաջ - 17:33 04-02-2024

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի փեսան ձերբակալվել է

Ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար իրավապահները կալանքի տանելու նպատակով ձերբակալել են գործարար Վարդան Հարությունյանին:

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Արայիկ Ներսիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ մինչև կեսգիշեր տևած դատական նիստի ընթացքում դատարանը որոշել է մերժել Քննչական մարմինների կողմից որպես խափանման միջոց ներկայացրած կալանքի կիրառման միջնորդությունը, և Վ․Հարությունյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Արայիկ Ներսիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը՝ Վարդան Հարությունյանը, 2020 թվականին կամավոր մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին, որտեղից էլ, ենթադրաբար, ձեռք էր բերվել նշված զենք-զինամթերքը։

«2023 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստով, որի համար քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։

Իմ պաշտպանյալը հերթական անգամ նշված վարույթի վերաբերյալ տեղեկություններ իմանալու, հերթական անգամ տեղեկանալու, թե ինչ է կատարվում, իր գործն ինչ եղավ, և իր՝ վարույթին օժանդակելու հնարավոր պատրաստակամությունը հայտնելու նպատակով գնացել է Վաղարշապատի քննչական բաժին՝ միաժամանակ ցանկանալով իր կողմից կազմված գրավոր դիմում-միջնորդությունը ներկայացնել քննիչին, սակայն որոշ ժամանակ անց, անակնկալ կերպով, գալիս են ոստիկանության աշխատակիցները և հենց քննչական բաժնում ձերբակալում Վ․Հարությունյանին։

Պարզվում է, որ 1-2 օր առաջ իմ պաշտպանյալ Վարդան Աշոտի Հարությունյանին կալանքի տանելու նպատակով ձերբակալելու որոշում էր կայացվել՝ քրեական վարույթ նախաձեռնելուց մոտ 2 ամիս հետո»,- հայտնեց Արայիկ Ներսիսյանը:

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը առավոտից մինչև կեսգիշեր գտնվել է անազատության մեջ, մինչև որ դատարանը որոշեց կալանքի միջնորդությունը մերժել և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից:

«Կալանքի միջնորդության մեջ, ի թիվս այլ փաստարկների, նշում են, որ Վարդան Հարությունյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացող մարմնից, կարող է ազդեցություն ունենալ ինչպես հարցաքննված, այնպես էլ չհարցաքննված անձանց նկատմամբ, կարող է ունենալ այլ տեղում իր կողմից պահվող զենք-զինամթերք կամ այլ առարկաներ, որոնք կարող է թաքցնել կամ դրանցով կատարել այլ հանցագործություն, և այդ ամենը ասում են 2 ամիս հետո, երբ իրենք այդ ընթացքում հնարավորություն ունեին պարզելու այդ բոլոր հանգամանքները, որոնք դատարանում իհարկե չհիմնավորվեցին։

Ի դեպ, ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ փախուստը կանխելու համար է, որը ևս աբսուրդ է:

Մի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված բոլոր փաստարկները դատարանում չհիմնավորվեցին»,- ընդգծեց փաստաբան Արայիկ Ներսիսյանը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել