Ներքին 2 տարի առաջ - 14:58 03-02-2024

Առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը. Ավանեսյան

Ջերմուկում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր:

Այս տարվա կարգախոսն է «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և արտերկրյա ճանաչված մասնագետները կքննարկեն քաղցկեղի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունն ու ռազմավարությունը, կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, հանդես կգան զեկույցներով:

Վերջին 3-4 տարիներին մեր երկրում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սքրինինգների, թիրախային բուժման ծրագրերի, ծառայությունների հասանելիության, ենթակառուցվածքների ընդլայնման և վերազինման շնորհիվ մեծացել է առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը, և դրան զուգընթաց՝ նվազել է մահացությունը:

Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով. «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ կարևորվում են միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարավոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»