Մամուլ 2 տարի առաջ - 08:58 03-02-2024

ԱԺ կայքում մոնտաժել են փոխնախագահի խոսքը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, մասնակցելով «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին, ամբիոնից իր աջակցությունն է հայտնել կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով 2 ամսով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին եւ գովեստի խոսքեր ասել.

«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք»։ Խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միությունից թվայնացման մասին։ Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը՝ Սովետական Միությունում եւ ոչ միայն։

Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել, եւ այդ բոլոր ձեռքբերումների հեղինակն Աշոտ Հովհաննիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով ու մարտահրավերների հաղթահարումներով այսօր արդեն Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող ընկերության հիմնադիրն է եւ տնօրենը… Ես կուզենամ, որ ծափահարություններով ողջունեք Աշոտ Հովհաննիսյանին, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին կոչ կանեմ՝ անպայման ձեռք բերել եւ կարդալ գիրքը, որն ինձ ոգեւորել է եւ շատ գաղափարներ է տվել»։

Մինչ սոցցանցերում հիանում էին Արշակյանի դեմարշով, օրվա երկրորդ կեսին ԱԺ կայքում տեղադրվեց նրա ելույթը` մոնտաժված. «Նշելով, որ արհեստական բանականությունը բիզնեսում թեման առնչվում է նաեւ թվայնացմանը եւ բարձր տեխնոլոգիաներին՝ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության եւ մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում