Ներքին 2 տարի առաջ - 18:46 02-02-2024

Գարիկ Սարգսյանը բազմանում է. նա և՛ Վեդիում է, և՛ Երևանում

Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, աշխատանքային ժամը դեռ չավարտված, գտնվում է Երևանում:

Oragir.News-ը ժամը 17:40-ին Գարիկ Սարգսյանին ֆիքսել է Երևանի Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի բակում, 2 անձի հետ կանգնած զրուցելիս (տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, որոնք ևս ֆիքսել են նրանց):

Oragir.News-ը կապ հաստատեց Վեդիի համայնքապետարան՝ պարզելու, թե արդյոք աշխատանքային ժամին համայնքապետը տեղո՞ւմ է:

-Բարև Ձեզ, համայնքի ղեկավարը տեղո՞ւմ է:

-Ոչ, տեղում չէ:

-Դո՞ւրս է եկել:

-Այո՛:

-Աշխատանքային ժամը դեռ չի ավարտվել, ինձ ասացին, որ մինչև աշխատանքային ժամի ավարտը տեղում է լինում:

-Նկատի ունեմ՝ շենքից դուրս չի եկել, սենյակից է դուրս եկել:

-Ճի՞շտ հասկացանք, որ այս պահին շենքում է, պարզապես իր սենյակում չէ:

-Այո՛:

-Վստա՞հ եք:

-Վստա՛հ եմ:

-Բայց մենք հենց հիմա իրեն տեսնում ենք, որ Երևանում է, ինչո՞ւ եք ստում:

-Ներողություն, ո՞ւմ հետ եմ խոսում…

Փաստացի Գարիկ Սարգսյանն արձակուրդում չէ, բայց աշխատանքային ժամին նաև համայնքապետարանում չէ, ավելին՝ համայնքում էլ չէ, այլ Երևանում:

Իսկ թե ինչ գործով էր հասել մայրաքաղաք, կիմանա միայն ինքը՝ Գարիկ Սարգսյանը:

Իսկ եթե առաջնորդվենք Գարիկ Սարգսյանի կադրի՝ համայնքապետարանի աշխատակցի տրամաբանությամբ, ապա Սարգսյանը և՛ Վեդիում է, և՛ Երևանում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից