Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 02-02-2024

Պետություն-քաղաքացի ճեղքումն է Փաշինյանի նմաններին իշխանության բերել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, որում հիմնականում անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությանը։ Փաշինյանն իր խոսքում փորձում էր ամեն կերպ հիմնավորվել, որ գործող Սահմանադրությունը, որը հղում է կատարում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրին, սպառնալիքներ է պարունակում երկրի հետագա զարգացման համար։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ մենք ներկայումս քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք։ Փաշինյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ընդունումը թույլ կտա այդ ճեղքը վերացնել և մրցունակ պետություն ունենալ։

Oragir.News-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճեղքի մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքագետը Փաշինյանի հայտարարություններն ամբողջովին դեմագոգիա որակեց՝ համոզմունք հայտնելով, որ դրանց վերաբերյալ լուրջ վերլուծություններ կատարելն անիմաստ է։

«Չգիտեմ՝ որքանո՞վ է ճիշտ իր ամեն մի հիմարությունը նստել, մեկնաբանելը, թե ի՞նչ նկատի ուներ։ Դա վախեցած մարդու ելույթ էր, որն ունի պատասխանատվություն՝ այն ամենի համար, ինչ կատարվել է և շարունակում է կատարվել։ Միևնույն ժամանակ առկա է նաև Ադրբեջանից նոր հարձակման վտանգ»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ մնացածը վախեցած մարդու մանիպուլյացիաներն էին։

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի բառախաղերը քննարկելը, դրանց լուրջ վերաբերվելը, իր նշած՝ պետության և ժողովրդի միջև առկա ճեղքերն ուսումնասիրելը անիմաստ զբաղմունք է։ Նա միևնույն ժամանակ այս ամենը չի պայմանավորում Հայաստանի Սահմանադրության հետ։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ ցույց տալով, թե կատարում է Ադրբեջանի պահանջները։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանը սպասում է, որ աշխարհում ինչ-որ իրավիճակ կփոխվի, որը Ադրբեջանին թույլ չի տա հիմնավորել ՀՀ-ի դեմ նախապատրաստվող նոր հարձակումը։

Հարցին, թե քաղաքացու և պետության միջև ճեղք իսկապես առկա՞ է՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ճեղքվածը սկսել է առաջանել 1995 թվականից, երբ սկսեցին ընտրությունները կեղծվել, հանրությունը համարեց, որ վայրի սեփականաշնորհման գործընթացում անարդարություն է տեղի ունենում, իսկ կրիմինալ հեղինակությունները հայտնվում էին խորհրդարանում, կամ նախարարներ էին դառնում։

«Բնականաբար այդ ճեղքումը վաղուց է սկսել, իսկ երկրի գլխավոր ռիսկն այն է, որ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի նման անձինք օգտագործում են այդ ճեղքումը, գալիս են իշխանության և պետությունը տանում են կործանման»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան