Ներքին 2 տարի առաջ - 18:24 02-02-2024

Գերմանիայի դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մի շարք ուղղություններով հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեությանը, որը հանդիսանում է «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջմշակութային ու կրթական համագործակցության հեռանկարների քննարկման հնարավորության համար:

«Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում նախատեսվող նոր նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև մշակութային հաղորդակցության խթանումը:

«Շարունակելու ենք գերմաներեն լեզվի դասավանդողների վերապատրաստման աշխատանքները՝ համագործակցելով ՀՀ տարբեր մարզերի դպրոցների հետ: 2017 թվականից նաև միջազգային տարբեր խոշոր միջոցառումներ ենք իրականացրել մշակույթի ոլորտում մեր հայ գործընկերների հետ: Այս համագործակցությունը ևս շարունակվելու է»,- ասել է «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում «Գյոթե կենտրոնը» կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի կրթամշակութային կյանքում:

Նախարարն առանձնահատուկ կարևորել է գերմանական կողմի հետ փոխհամագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում:

ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ բավականին հաջող համագործակցություն է առկա գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական հայեցակարգի նախագծի իրականացման շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի