Ներքին 2 տարի առաջ - 17:18 01-02-2024

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա նաև ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից իրականացրած վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից չորսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Արմավիրի մարզի բնակիչներ:

Մասնավորապես, պարզվել է, որ հանցավոր խմբի հիշյալ չորս անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող անձի հետ՝ իրացնելու նպատակով, մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստան տեղափոխելու շուրջ:

2024թ. հունվարի 25-ին հիշյալ անձինք ավտոմեքենայով գնացել են Մեղրի քաղաքի մոտ գտնվող սահմանային գոտի, որտեղ ԻԻՀ վերոհիշյալ բնակչի հրահանգով ինքնությունը չպարզված անձը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունից փոխանցել է տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող՝ ընդհանուր շուրջ 13կգ. քաշով զանգվածներ, որոնց մի մասը հանցավոր խմբի անդամները թաքցրել են վերը նշված ավտոմեքենայում, իսկ մնացած մասը հետագայում, վերցնելու և իրացնելու նպատակով, թաքցրել են սահմանագոտուն հարակից տարածքում, որը հետագայում գտնվել և առգրավվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Նշանակված փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածից 349,15 գրամը հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի, իսկ 1146,58 գրամը՝ «Մարիխուանա» տեսակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, մնացած մասով փորձաքննությունը դեռևս շարունակվում է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության հանգամանքները լիարժեք պարզելու, ինչպես նաև հանցավոր խմբում ներգրավված այլ անձանց առկայությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանությանն համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին