Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:47 30-01-2024

Աշոտ Ահարոնյանը հեռանում է ոստիկանությունից

Ոստիկանության աշխատակից Աշոտ Ահարոնյանը հեռանում է համակարգից։

«Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հասկացել են լրատվության արժեքը, ուժեղացրել մեր վարչությունը տեխնիկական աջակցությամբ, թիկունք եղել՝ մեր գործի ըմբռնումով, հարկ եղած դեպքում՝ դրվատանքով, նաև ադեկվատ քննադատությամբ, որ շատ կարևոր է, եթե աշխատանքդ կյանքի գործ է, որն ուզում ես կատարյալ անել:

Շնորհակալություն լրագրողական համայնքի գործընկերներիս՝ տասնամյակների համագործակցության, փոխըմբռնման, փոխվստահության համար:

Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր:

Շնորհակալության հետ ակնկալում եմ նաև բոլորի ներողամտությունը անխուսափելի թերացումների ու բացթողումների համար և բոլորիդ՝ քաղաքացիներին, ծառայակիցներիս, ընկերներիս, մաղթում մեր ընդհանուր գործի ազնիվ շարունակություն ու գնահատված ընթացք: Շարունակեք ապրել ու գործել ոչ հանուն ես-ի, այլ հանուն մենք-ի»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ