Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:45 30-01-2024

Ուշացումները դադարեցնելու նշան չեն․ արցախցիների աջակցության ծրագրերը կշարունակվեն

Հանրային շրջանակներում վերջին օրերին լուրեր են տարածվում Հայաստանի կառավարության կողմից նշանակված դրամական աջակցությունների ուշացման վերաբերյալ։

Հարցի կապակցությամբ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանից։

«Նախատեսված աջակցությունները, այդ թվում 100․000 դրամ, 40+10 հազար և 50+50 հազար չափերով, տրամադրվում են սահմանված ժամկետների համաձայն, ուշացումներ չկան», հայտնեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ծրագրի շահառուները պետք է անցնեն https://rent.socservice.am հղմամբ և լրացնեն համապատասխան դիմումը՝ եթե այն դեռևս չեն ներկայացրել։

Հաշվի առնելով վեցամսյա կտրվածքով աջակցության ծրագրի ավարտման մոտեցող ժամկետները՝ Զարուհի Մանուչարյանին նաև հարցրեցինք տեղահանվածների հետագա օժանդակման հնարավորության մասին։
«Աջակցություն շարունակելու տարբերակը քննարկվում է, ձևաչափի և մյուս պարամետրերի մասին հանրությունը կիրազեկվի»,- ասաց մամուլի քարտուղարը։

Կուտակային կենսաթոշակային միջոցներն արցախցիներին վերադարձնելու մասով տեղեկությունների առնչությամբ Զ․Մանուչարյանը պարզաբանեց, որ այս ուղղությամբ նույնպես իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքների մասին հանդես կգան համապատասխան տեղեկատվությամբ։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ