Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության. ՆԳՆ
copy image url

Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության. ՆԳՆ

Ներքին 1 տարի առաջ - 11:09 30-01-2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության նացնելու մասին։

Հայտարարության մեջ նշված է.

«Եկե´ք ոստիկանություն․ Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության։

Նպատակը՝

Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։

Ժամկետներ՝

Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցում՝ 5 ամիս: Ուսուցման ավարտը՝ սեպտեմբերի վերջ:

Ով կարող է դիմել՝

Մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացի, ով ունի առնվազն բակալավրի որակավորում, չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով:


Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի մյուս պահանջներին:

Ընդունելության վերաբերյալ՝

Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 700 է,
Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում:
Ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեստ:

Հարցազրույց:

Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան առավելություն:
Ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում։

Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են:
Մարտավարական գործնական պարապմունքներ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր:
Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր:
Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր:
Նախատեսված են օտար լեզուների դասընթացներ:
Ընթացիկ հաճախակի թեստեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

Ծառայության գրավչությունը՝

Ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար:
Ծառայության ընթացքում համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ Interpol, Europol և այլն։

Վարձատրության վերաբերյալ՝

Ուսուցման ընթացքում՝ ամսական 75 000 ՀՀ դրամ վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի պահպանում:
Ուսման ավարտական քննությունները գերազանց հանձնելու դեպքում հնարավորություն՝ ամսական վաստակել նվազագույնը շուրջ 433.000 ՀՀ դրամ (հարկված) աշխատավարձ։

Կարիերայի հեռանկարները՝

Քրեական ոստիկանության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական որակների առկայության դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո:
Մասնագիտական առաջընթաց, ոստիկանության այլ ստորաբաժանումներում ծառայելու հնարավորություն:

Սոցիալական երաշխիքները
ներառում, սակայն չեն սահմանափակվում՝

Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն՝ սահմանված չափով:

Ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն:

Ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում:
Այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար:

Օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,
Ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով:

20 տարի ոստիկանության ծառայությունից հետո նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ»։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է