Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:30 30-01-2024

Արցախը չկա, Ազգային ժողովը կա

Արցախում խորհրդարանական ինստիտուտն այդպես էլ չկայացավ։

«Կոմֆորտ» ժամանակաշրջանում օրենսդիր մարմինը վերածվել էր գործադիրի կցորդի՝ իր գործունեությունը տեսնելով միայն որպես դակող, թեև որպես այդպիսին՝ չափազանց ծանր բեռ էր բյուջեի վրա։

44-օրյա պատերազմի օրերին պատգամավորներից ոմանք որոշել էին թոհուբոհին անմասն չմնալու համար զինվորական արտահագուստ կրել, սակայն դեպքերի զարգացման վրա էական ազդեցություն դա, իհարկե, չունեցավ։

Խորհրդարանի դերը երկրորդ անգամ (առաջինը 2017թ․ ամռանն էր) կտրուկ մեծացավ, երբ Արայիկ Հարությունյանի հրաժարականով պայմանավորված՝ նոր նախագահին, նախօրոք ընդունված իրավական ակտերի համաձայն, պետք է ընտրեր Ազգային ժողովը։

Առայսօր էլ հակասական և իրարամերժ կարծիքներ կան 22 պատգամավորի (ընդհանուր թվի 1/3) կողմից Հանրապետության նախագահի ընտրելու լեգիտիմության մասին։

Օրերս Արցախի Ազգային ժողովի երկարամյա՝ արդեն նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, հարցազրույց տալով հայաստանյան լրատվակայքերից մեկին, մասնավորապես հայտարարեց, որ մինչև 2025թ․ մայիսի 21-ը Արցախի ԱԺ-ն չի կարող լուծարվել։ Որպես խորհրդարանի հետագա գոյության հիմնավորում՝ Թովմասյանը մատնացույց արեց բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես օրինակ՝ Արցախ վերադարձի իրավունքի, կորցրած գույքի, մշակութային ժառանգության պահպանման․․․ «Այդ հարցերի մասով ո՞վ պետք է բարձրաձայնի, եթե ոչ Արցախի ԱԺ-ն», շեշտեց նա, միաժամանակ նշելով, որ տվյալ դեպքում՝ երբ կառավարությունը չի աշխատում, օրենսդիրի գործունեությունը որևէ իմաստ չունի, թեև խոստովանեց՝ «մեզ ընտրած հասարակությունը սպասելիքներ և պահանջներ ունի մեզնից»։

Փաստորեն, ինչպես Հովհաննես Թումանյանի անմահ հեքիաթում է ասվում՝ «երեք պղինձ գտան․ երկուսը՝ ծակ, մեկն էլ իսկի տակ չունի․․․»։

Իսկ Արցախի տարագիր ժողովուրդն այդպես էլ մնում է իր կենսական հարցերի դեմ մեն-մենակ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ