copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:40 30-01-2024

Նիկոլ Փաշինյանի պլաններում գերիների վերադարձ չկա․ դավոսյան պատվիրակությունը ձախողվել է

Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված և տարբեր շինծու քրեական գործերով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված հայ գերիների հարցը շարունակում է մնալ միջազգային ազդեցիկ դերակատարների ուշադրության կենտրոնում։

Հունվարի 15-ից 19-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացավ Համաշխարհային տնտեսական 54-րդ ֆորումը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Չնայած համաժողովը հիմնականում նվիրված էր տնտեսական ու սոցիալական հարցերի քննարկմանը, այնուամենայնիվ դրանում արծարծվել են նաև որոշ քաղաքական հարցեր։

Oragir.News-ի տեղեկություններով Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցել է նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի ու Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այլ ընկերներից ու մտերիմներից կազմված մի պատվիրակություն։

Ֆորումի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել բազմաթիվ երկրների նախագահների և վարչապետների հետ՝ խնդրելով նրանցից ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, որպեսզի վերջինս անհապաղ ազատ արձակի իր երկրում ապօրինաբար պահվող հայ գերիներին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Հանդիպումների ընթացքում համաշխարհային առաջնորդները թեև համակարծիք են եղել և զորակցություն են հայտնել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին, սակայն նշել են, որ խնդիրն անհնար է լուծել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի բարձրացրել այս հարցը։ Նրանց խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ լինեն, և այդ երկիրն անհապաղ ազատ արձակի բոլոր գերիներին ու պահվող այլ անձանց։

Ձեզ գուցե հետաքրքրի