Ֆրանսիայում բացվել է դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կնոջ անվան հուշատախտակը
copy image url

Ֆրանսիայում բացվել է դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կնոջ անվան հուշատախտակը

Ներքին 1 տարի առաջ - 21:27 29-01-2024
Հունվարի 27-ին Ֆրանսիայի Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրում բացվեց Ֆրանսիայի դիմադրության շարժման հերոս, 1926-1931 թվականներին «Դպրոցասեր» կրթահամալիրի սան Մելինե Մանուշյանի անվան հուշատախտակ։ Արարողությունը կազմակերպվել էր Միսաք Մանուշյանի աճյունը, կնոջ՝ Մելինեի ուղեկցությամբ Ֆրանսիայի Պանթեոնում ամփոփելու իրադարձությանն ընդառաջ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըստիեն, «Դպրոցասերի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։ Արարողությանը ներկա գտնվեցին նաև մոտակա քաղաքներից՝ Լիվրի Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Սեն-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի անդամ Ֆիլիպ Դալիեն, Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, «Դպրոցասերի» տնօրեն Հայկ Սարգսյանը, բազմաթիվ աշակերտներ և ծնողներ։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը խորհրդանշական համարեց, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած Մելինե Մանուշյանի հուշատախտակը բացվում է Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունում, որը 1920 թվականից ի վեր, ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ Կոստանդնուպոլսից Ֆրանսիա տեղափոխվելուց հետո, կարևոր դերակատարություն է ունեցել բազմաթիվ հայորդիների կրթելու գործում, որոնց թվում է եղել Մելինե Մանուշյանը։ Դեսպանն անդրադարձավ նաև Միսաք և Մելինե Մանուշյանների՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած երկու հայորդիների բացառիկ սխրանքին՝ հանուն Ֆրանսիայի ազատության, և առաջիկայում Ֆրանսիայի պանթեոնում նրանց աճյուններն ամփոփելու կարևոր իրադարձությանը։

Հուշատախտակի բացման արարողությանը հաջորդեց Միսաք և Մելինե Մանուշյանների հիշատակը ոգեկոչող միջոցառում՝ «Դպրոցասերի» սաների մասնակցությամբ, իսկ այնուհետև ֆրանսահայ պատմաբան Կլեր Մուրադյանն անցկացրեց քննարկում իր հեղինակած «Միսաք և Մելինե Մանուշյաններ. Հայոց ցեղասպանությունը վերապրած երկու որբեր՝ ընդգրկված Ֆրանսիայի դիմադրության շարժման մեջ» աշխատության շուրջ։

Ծանոթություն․ «Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոստանդնուպոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։

Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-ականներին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել