Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:07 28-01-2024

Քաթարը մտադիր է Իրանին հասանելիություն տալ իր բանկերում գտնվող նրա միջոցներին

News.am-ի փոխանցմամբ՝ Քաթարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին հավաստիացրել է Իրանին ԱՄՆ-ի համաձայնագրին իր երկրի հավատարմության մասին, որը Թեհրանին հնարավորություն է տալիս օգտվել Քաթարի բանկերում իր միջոցներից՝ նշելով, որ համապատասխան գործընթացները շարունակվում են, գրում է Tasnim-ը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Քաթարի ԱԳ նախարարը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Գազայի և ամբողջ տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։

Քաթարի արտգործնախարարը դրական է որակել Թեհրանի և Դոհայի միջև ընդլայնվող կապերը։

Նա նաև խոսել է այն մասին, թե Իրանը ինչպես կարող է օգտագործել իր ակտիվները Քաթարում։ Ալ Թանին նշել է, որ իր երկիրն ու ԱՄՆ-ն հավատարիմ են գործող գործարքին, և Իրանի և Քաթարի կենտրոնական բանկերի միջև կնքված համաձայնագիրը կյանքի է կոչվում։

Երկու կողմերը քննարկել են նաև Պաղեստինի վերջին զարգացումները։

Երկու բարձրաստիճան դիվանագետները նաև նշել են, որ գործող անձանց մեծամասնությունն այժմ ցանկանում է վերջ դնել Գազայում պատերազմին և լրջորեն կենտրոնանալ քաղաքական լուծում գտնելու համար:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան