Ներքին 2 տարի առաջ - 12:56 28-01-2024

Թափառող շներին Երևանից բերել են Արմավիր

Արմավիրում թափառող շները դարձել են քաղաքացիներին հետապնդող ուրվականներ և որ ամենավատն է՝ օրը ցերեկով և չստերջացված։ Քաղաքում ամեն քայլափոխի՝ բանուկ փողոցներում, մարդաշատ վայրերում, քաղաքային այգում նկատելի են փողոցային շներ, այն էլ միանգամից շատ, որոնց ոհմակները մարդկանց ահ ու սարսափ զգալու և ճանապարհը շրջանցելու հնարավորություն են տալիս։

Oragir․News-ին ահազանգով դիմած քաղաքացիներն ասում են, որ շներն այնքան շատ են քաղաքում, որ նույնիսկ երեխաներին միայնակ չեն թողնում՝ բակ գնան խաղալու, քանի որ շները տարիք չեն հարցնում․ «Ի՞նչ կապ ունի, եթե նույնիսկ ստերջացված են, դրանից շան հարձակումներից չես խուսափի։ Քաղաքում պետք է կացարաննր լինեն, թե չէ կամաց-կամաց մարդիկ տներից խուսափելու են նույնիսկ բակ դուրս գալ, էլ չենք խոսում ծայրամասերում տիրող ահավոր վիճակի և երեկոյան ժամերի մասին»։

Քաղաքի բնակիչները պնդում են, որ շների ստերջացման իրավական ակտն ընդունելուց հետո շները միանգամից քաղաքում այնքան շատացան, որ չնկատելն ուղղակի անհնար է։ Կասկածում են, որ այդ շներն Արմավիր են բերվել մայրաքաղաքից կամ այլ բնակավայրերից։

Քաղաքցիներին մի բան է հետաքրքիր․ այս փոքր քաղաքում մինչև ե՞րբ է նման օրհասական հարցը քաղաքային օրակարգից դուրս մնալու։

Արմավիրում միակ գործառույթը, որ իրականցնում են շների մասով, ստերջացնում է ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի