Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:52 27-01-2024

Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացմանը

Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Կովկաս համալսարանի նախագահ Կախա Շենգելիան և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Կովկաս համալսարանի ղեկավարությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման հնարավորության համար, և մաղթեց, որ համալսարանը, ինչպես և ժամանակին եղել է Ներսիսյան դպրոցը, այս ներսիսյանական ոգով շարունակի լինել մարդկանց և մասնագետների դարբնոց, որոնք իրենց հետքը կթողնեն մարդկային քաղաքակրթության զարգացման գործում։

Ելույթներից հետո ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միջոցառման հյուրերին ներկայացրեց ցուցադրվող լուսանկարների պատմությունը։

Միջոցառման ավարտին համալսարանի գլխավոր մուտքի առջև տեղի ունեցավ Կովկաս համալսարանի շենքի պատմությունը ներկայացնող հուշատախտակի բացման արարողությունը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ