Ներքին 2 տարի առաջ - 22:30 26-01-2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով ներկաներին` Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին իրենց հատուկ օրը մեծարելու եւ որպես գլխավոր հյուր ներկա գտնվելու համար:

Բացման խոսքում ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է տիկին դեսպանին, դեսպանության անձնակազմին, Հայաստանում հնդիկ համայնքին եւ բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ եւ նշել, որ ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամությունն ունի դարերի պատմություն եւ այդ ավանդույթների վրա էլ կառուցվել են մեր երկրների միջեւ հարաբերությունները:

«Այսօր ականատես ենք բարեկամ Հնդկաստանի հետ մեծ համագործակցությանը: Մենք սեր եւ հարգանք ենք տածում մեր հնդիկ քույրերի ու եղբայրների հանդեպ, որոնք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը վերջին տարիներին ամրապնդվել է եւ ունի կարեւորագույն նշանակություն: Նոր թափ է հաղորդվել առեւտրին, նոր ծավալներ ու հաջողություններ են գրանցվել կրթության, գիտության, մշակույթի ու այլ ոլորտներում:

«Էապես կարեւորում ենք նաեւ շփումները խորհրդարանական դիվանագիտության բնագավառում: Մենք պատրաստ ենք ակտիվացնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները»,- ասել է ԱԺ նախագահը:

Ավարտելով խոսքը՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ արագընթաց փոփոխվող աշխարհում համատեղ ջանքերով մենք կկարողանանք ամրապնդել Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ սերտ բարեկամությունը, ընդլայնել տարբեր ձեւաչափերում մեր համագործակցությունն ու էապես բարելավել երկու երկրների միջեւ հարաբերությունները:

Պատմական հոբելյանի առթիվ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ հնդիկ ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում եւ առաջընթաց բոլոր բնագավառներում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան