Ներքին 2 տարի առաջ - 20:17 26-01-2024

Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ քննարկվել են մարզում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները

Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզի համայնքներում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները վերհանելու, հնարավորինս դրանք նվազեցնելու վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի Եղեգնաձորի էլցանցի պետ Գ. Սմբատյանը, Վայքի էլցանցի գլխավոր ճարտարագետ Ա. Հարությունյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Մարզպետ Կոլյա Միքաելյանի՝ տարբեր համայնքներ կատարած այցերի ժամանակ խնդիրը բարձրաձայնել էին նաև բնակիչները։
Ըստ համայնքապետների՝ խնդիրը առկա է բոլոր համայնքներում։ Ոլորտի պատասխանատուները նշում են, որ էլեկտրաէներգիայի խափանումների հիմնական պատճառները պայմանավորված են եղանակային պայմաններով, հենասյուների հնությամբ, բարձր ծառերի ճյուղերի և էլեկտրալարերի հպումով։

Վթարավերականգնման աշխատանքներն իրականացվում են հիմնականում սահմանված ժամկետներում։ Երբեմն դեպի հենասյուներ տանող ճանապարհները հատկապես անբարենպաստ եղանակին դժվարանցանելի են, չեն բավարարում անհրաժեշտ տեխնիկական միջոցները։

Նշվեց նաև, որ որոշ հենասյուներ նորոգվել են, մի շարք բնակավայրերում խնդիրները մասամբ լուծվել են։ Համայնքապետները փաստեցին, որ խնդիրների պարագայում հնարավորիս ցուցաբերել են աջակցություն և պատրաստակամ են հետագա գործակցության համար։ Առաջարկվեց հնարավոր խնդիրները նախապես դիտարկել և կատարել կանխարգելիչ որոշ գործողություններ՝ գարնանը կազմակերպել անհրաժեշտ ծառահատումները, իրազեկման աշխատանքներ տանել բնակչության շրջանում, հստակեցնել առկա տեխնիկական հնարավորությունները, որպեսզի տեղական մակարդակում լուծվող խնդիրները հետագայում խոչընդոտ չդառնան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը