Ներքին 2 տարի առաջ - 16:50 25-01-2024

ՔԿԾ պետը ներկայացրել է կենտրոնական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներին

Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել կենտրոնական մարմնի նորաստեղծ օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանին։

Ծառայության պետն իր խոսքում կարևորել է Էդիկ Անդրյանի անցած աշխատանքային ուղին, օպերատիվ գործունեության ոլորտում ունեցած հարուստ փորձը՝ հույս հայտնելով, որ վերջինս պատշաճ և արդյունավետ կիրականացնի իրեն վստահված աշխատանքները։

Ամբակում Գրիգորյանը ներկայացրել է նաև կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Թումանյանին, մաղթել անփորձանք ծառայություն։ Իրենց հերթին Էդիկ Անդրյանն ու Հայկ Թումանյանը նշել են, որ ջանք ու եռանդ չեն խնայի Ծառայության աշխատանքների բնականոն ընթացքի և դրական արդյունքների ապահովման համար։

Ավարտին քննարկվել են ծառայության ամենօրյա գործունեությանն առնչվող խնդիրները, տրվել են կոնկրետ հանձնարարականներ։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել էր Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինների գործունեությունը։ Փոխարենը ստեղծվել է կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված տարածքային բաժիններով և բաժանմունքներով։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը