Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 17:05 25-01-2024

Խաղաղության զառանցանքով է տարված, դրա համար էլ Պարույր Սևակի 100-ամյակին չանդրադարձավ․ հարցում  

Վերջին տարիներին հայ մեծանուն գրողների և Հայաստանի համար մեծ ավանդ ունեցած մարդկանց ծննդյան օրերին կառավարությունը պատվո պահակախումբ էր կանգնեցնոււմ տվյալ գործչի արձանի մոտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեկուզև ֆեյսբուքյան գրառմամբ, բայց անդրադառնում էր նրանց գործերին։ Սակայն երեկ, հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 100-ամյակին որևէ կերպ չանդրադարձավ։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձևով չանդրադարձավ բանաստեղծի 100-ամյակին։

«Պիտի ինքը կարդացած լինի Պարույր Սևակ, որ հասկանա ու անդրադառնա»,- ասաց մի կին։

Հարցվածներից մեկն էլ պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանն անտարբեր է դարձել․
«Ինքը Հայաստանի հանդեպ անտարբեր է դարձել, բոլոր իրադարձությունների, հայ ազգի անցյալի ու ներկայի հանդեպ։ Նրան միայն Ալիևի հրամաններն են հետաքրքիր ու խաղաղության կոչ է զառանցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը