Ներքին 2 տարի առաջ - 12:24 25-01-2024

Մարդկանց պետք չի՝ աղը տենալ կամ չտենալ, մարդկանց պետք ա տեսնել՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է. Փաշինյան

Մեզ հաջողվել է ավտոճանապարհներին վթարների և զոհերի թվի նվազում արձանագրել։ Այս մասին Կառավարության հերթական նիստում «Ավտոճանապարհների և պետական տուրքի մասին» օրենքների փաթեթների քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այս հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Փաշինյանը կառավարության անդամներին պատմեց, թե այս հարցում ինչ քայլեր են կատարել ՆԳՆ աշխատակիցները։

«Ոստիկանությունը միջքաղաքային ավտոկայաններում ստուգել է ավտոբուսների և միկրոավտուբուսների անվադողերը: Մաշվածության մեծ աստիճան ունեցողներին չեն թույլատրել դուրս գալ երթուղի: Եթե դուրս գային, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի էր ենթարկվելու»,- նշեց նա և զարմացավ՝ ինչու նախկինում իրենց մտքով չի անցել այդ արդյունավետ միջոցը։

Դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց՝ վերջին օրերին, այս բուք ու բորանի պայմաններում մարդիկ զգո՞ւմ են իրենց արած փոփոխությունները։

«Մեր փոփոխությունները վերաբերում էին տեխնիկային, թե քանի սպասարկող ընկերություն քանի տեխնիկա պետք է ունենա։ Հիմա հանրապետությունում աշխատում է 420 տեխնիկա։

Եթե նախկինում միջպետական, հանրապետական ճանապարհներին ունեինք աղ ավազ ցանելու երևույթը, հիմա դա տեխնիկաներով ենք իրականացնում։ Այստեղ մի տարբերություն կա, եթե լապատկայով էին ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, մարդիկ ասում են՝ ցանված չէ։

Այդ մեքենաների վրա կան GPS սարքավորումներ ու մենք տեսնում ենք՝ որ օրը, որքան է ցանվել»,- ասաց Գնել Սանոսյանը։

Փաշինյանն էլ արձագանքեց․ «Պարո՛ն Սանոսյան, կներեք, բայց մարդկանց պետք չի աղը տենալ կամ չտենալ, մարդկանց պետք ա տեսնել՝ ասֆալտը երևում է, թե սառույց է, աղի մեջ չէ խնդիրը, ճանապարհի մեջ է խնդիրը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից