Ներքին 2 տարի առաջ - 21:09 24-01-2024

Նիկոլ Փաշինյանը չի՞ սիրում Պարույր Սևակին․ ինչու պատվո պահակախումբ չկանգնեցվեց

Այսօր լրանում է բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը։ Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը տարաբնույթ միջոցառումներ է նախաձեռնել։

Միջոցառումների մեկնարկը տրվեց նախարարի՝ Զանգակատուն կատարած այցով։ Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ դրեց բանաստեղծի շիրիմին։

Զարմանալի է, որ Սևակի գերեզմանի մոտ պատվո պահակախումբ չկար։

Բանն այն է, որ ձևը բովանդակությունից գերադասող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մեծ տեղ է տալիս այս արարողությանը։ Այսպես, պատվո պահակախումբը անցած տարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ծառայություն իրականացրեց Ազատության հրապարակում։ Պատվո պահակախումբ տեսանք նաև Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ։

Քանի որ ԿԳՄՍՆ-ն առաջնորդվում է հիմնականում առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի նախասիրություններով, այս փաստից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը չի սիրում Պարույր Սևակի պոեզիան։ Այս փաստը հաստատվում է նաև նրանով, որ հեղափոխության առաջնորդը ոչինչ չի տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

Մյուս ենթադրությունն այն է, որ ի տարբերություն Չարենցի՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական խմբակցությունում չկա մարդ, ով իրեն սևակագետ է համարում։

Երրորդ ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծագործական նախանձով է լցված Պարույր Սևակի հանդեպ։ Ինչպես հայտնի է, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունից հետո Հայաստանում ամենաշատը վաճառվում են Սևակի գրքերը, իսկ Նիկոլ Փաշինյանը, լինելով բավականին թույլ գրող, պարզապես նախանձում է Սևակին։

Եվ ի վերջո, կարելի է չորրորդ ենթադրությունն անել․ կարելի է ենթադրել, որ պատվո պահակախումբը Նիկոլ Փաշինյանը կանգնեցնում է միայն մարդաշատ վայրերում, իսկ Պարույր Սևակի գերեզմանը գտնվում է իր տան բակում, և քանի որ այսօր ձյուն է տեղացել, ու տուն-թանգարանը չէր կարող մարդաշատ լինել, Նիկոլ Փաշինյանը որոշել է խնայել պետական միջոցներն ու իր սերը և չի ուղարկել պահակախումբը Զանգակատուն՝ դա պահելով մի առավել տաք ու հաճելի օրվա։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը