Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:16 24-01-2024

Նոր Նորքում կոյուղին տրաքել է, կեղտաջուրը՝ հասել թաղապետարան

Այսօր վաղ առավոտից Նոր Նորքի 2-րդ զանգվածի Նելսոն Ստեփանյան փողոցի դիտահորերից մեկից կեղտաջուրը դուրս է գալիս և լցվում փողոց։

Oragir.News-ին ահազանգած բնակիչը պատմեց, որ առավոտյան աշխատանքի գնալիս տեսել է, որ ճանապարհի երթևեկելի մասում թղթեր են թափված․ «Քանի որ ձյուն էր, սկզբում չհասկացա, թե ինչ թղթեր են, հետո նկատեցի, որ ճանապարհի մեջտեղում դիտահոր կա, ինչից առատորեն կույուղաջուր է դուրս գալիս, իսկ ամբողջ պարունակությունը փողոցով հոսում էր դեպի թաղապետարան»։

Նրա խոսքով՝ այդ պահին փորձել է զանգահարել «Վեոլի Ջուր» ընկերության թեժ գիծ, սակայն զանգերն անպատասխան են մնացել։

«Աշխատանքից տուն վերադարձա ու տեսա, որ հարցին դեռևս լուծում չի տրվել։ Ամբողջ տարածքից անտանելի հոտ է գալիս, եթե մինչ այս պահը չեն մաքրել, ուրեմն դժվար էլ պատկան մարիմնինները մատը մատին տան։ Պետք է ընտրություններ լինեն, որ ասես ու հանուն ձայն հավաքելու գան, մաքրել տան։ Ժողովրդի մասին մտածող չկա, իրենց աթոռի կռիվն են տալիս»,- եզրափակեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը