Ներքին 2 տարի առաջ - 15:57 24-01-2024

Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել Պարույր Սևակի շիրիմին

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է:

Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված որմնանկարն է, որում ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցա­նմուշնե­րով։

Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները:

Նշենք, որ այսօրվանից մեկնարկել են Պ. Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները. ժամը 13:00-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կընդունի նաև «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը