Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 09:40 23-01-2024

Բրյուսելից զգուշացնում են՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ փորձերը հակազդեցություն են ունենալու

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին, տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից:

Բրյուսելի հնչող հայտարարություններով, ըստ էությամբ, զգուշացվում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած փորձ կոշտ հակազդեցություն է ունենալու:

Հասկանալի է, որ այս ամենին աջակցում է նաև ԱՄՆ-ն և ինչ-որ փուլում նաև Վաշինգթոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել պաշտոնական Բաքվին (տարբեր դոզաներով պարբերաբար հնչում են):

Հատկանշական է, որ Ադրբեջանի համար որևէ էական հետևանք չեղավ Արցախի դեմ ագրեսիայից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո, առավել ևս` 2021-22 թթ.-ի ընթացքում ՀՀ-ի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումներից հետո, որի հետևանքը Հայաստանի տարբեր հատվածների օկուպացումն էր:

Արևմուտքն իր ռազմավարական շահերն իրացնելիս և աշխահաքաղաքական բալանսը փոխելու ճանապարհին փորձում է ցույց տալ, որ քաղաքական սատարումից բացի աստիճանաբար անցում է կատարում նաև անվտանգության բաղադրիչին, ինչն արտահայտվում է Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ ակտիվացմամբ ու դրանից բխող մատակարարումներով:

Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավացքից և առավելագույն օգուտներ քաղել, սակայն գործող իշխանության պայմաններում, ցանկացած հնարավորություն շատ արագ վերածվում է նոր արկածախնդրության և դիվանագիտական կոլափսի»:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի