Ներքին 2 տարի առաջ - 21:09 22-01-2024

ՄԻՊ-ը մասնակցել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան:

Քննարկվել են գենդերային հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանը, խոսքի և տեղեկատվության ազատությանը, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Նիստի շրջանակներում հատուկ ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունման կարևորությունը:

Քննարկվել է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը ԵՄ գործընկերներին ներկայացրել է վերոնշյալ հարցերի առնչությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու ընթացիկ աշխատանքները: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ոլորտների կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերը` հատուկ ընդգծելով նաև այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ բնագավառներում իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման և ամրապնդման նպատակով։

Հատուկ անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, դրան հաջորդած բռնի տեղահանման հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքների տեսանկյունից առաջացած խնդիրներին։ Քննարկվել են ավելի քան 100 հազար փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը