Ներքին 2 տարի առաջ - 15:30 22-01-2024

Կսևեռվի՞ արդյոք արևմուտքի ուշադրությունը Շուշիի վրա․ ադրբեջանագետի արձագանքը

«Ադրբեջանը, որպես այդպիսին, տարբեր իսլամական երկրների վրա չունի այնպիսի հզոր ազդեցություն, որ կարողանա նրանց ներգրավել Արցախի օկուպացված տարածքներում որևէ ազդեցություն ձևավորելուն։

Բնականաբար, այստեղ Թուրքիայի մատն է խառը»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Շուշին իսլամական աշխարհի 2024թ. «մայրաքաղաք» հռչակելը կարո՞ղ է Շուշիի վրա սևեռել նաև Արևմուտքի ուշադրությունը, և ինչ հետևանք կունենա դա։

Ադրբեջանագետի խոսքով, շատ կարևոր է նաև քաղաքական բաղադրիչը, այն է՝ շատ պետությունները նախընտրությունը հենց իրենց տարածքներում ձևավորելու մշակույթներ ներկայացնող խորհրդանիշների կենտրոն։

Հետևաբար, փոքր է հավանականությունը, որ Շուշին որպես իսլամական մշակութային կենտրոն՝ մեծ կարևորություն ունենա այդ երկրների համար։

«Այստեղ ավելի շատ խնդիր կա ազդելու հետագա զարգացումների վրա․ մասնավորապես, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում ներգրավել այլ պետությունների, մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նպատակը դա է, ըստ այդմ, կրկնեմ՝ էական չէ ոչ այնքան Ադրբեջանի, որքան՝ Թուրքիայի գործոնը»։

Ե՞րբ և ի՞նչ զարգացումների արդյունքում է հնարավոր Շուշին կրկին հայկական դարձնել՝ այս հարցին մեր զրուցակիցը պատասխանում է․

«Որպես հայ, մեր տված կորուստներն անվերադարձ չեմ համարում, սակայն կարևոր է պետական մտածելակերպի կայացումը, ինչը կբերի հասարակական մոտիվացիայի ձևավորմանը։

Հայաստանի ներկայիս իշխանության օրոք պատմական արդարության վերականգնում չի լինի, կարևոր է ունենալ հայրենասեր իշխանություն»։

Ըստ Գ․Դավթյանի՝ հայրենասեր իշխանությունը պետք է թե՛ բանակն ուժեղացնի և թե՛ հասարակությունը համախմբող գործունեություն իրականացնի։

«Միայն այդ դեպքում կարող ենք խոսել թե՛ Շուշին, և թե մյուս կորսված տարածքները վերադարձնելուց»,- եզրափակում է Գառնիկ Դավթյանը։

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների հաղորդման՝ Բաքուն բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ․ մայրաքաղաք։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի