Ներքին 2 տարի առաջ - 14:55 22-01-2024

Ավինյանը «խփում» է զիփլայնի գործին

«Մեզ համար այդ որոշումը խնդիր է ստեղծել, քանի որ զիփլայնից օգտվող տուրիստներն չենք կարողանալու ավտոմեքենայով հետ բերել սկզբնակետ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևան զիփլայնի հիմնադիր Ժիրայր Մուշեղյանը՝ անդրադառնալով շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունն արգելող Երևանի ավագանու որոշմանը։

«Այս պահին եղանակով պայմանավորված տուրիստական հոսքը շատ չէ, բայց պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք, որ այդ նշանը այն հատվածից սկսի ազդել, որտեղից մեր մեքենան կարող է մոտենալ և այցելուներին տեղափոխել»,- ասաց զիփլայնի հիմնադիրը։

Հարցին՝ Երևանի քաղաքապետարան դիմե՞լ են առաջացած խնդիրը լուծելու համար, մեր զրուցակիցն ասաց, որ առաջիկայում դիմելու են։

«Այն կետից, որտեղից մենք այցելուներին վերադարձնում ենք սկզբնակետ 1650 մետր է։ Ստացվում է, որ 1650 մետրից մոտավորապես 200-300 մետրը կարիք կա քայլելու, որպեսզի հասնեն մեքենայի մոտ։ Սակայն այստեղ խնդիրն այն չէ, թե այցելուն կքայլի, թե ոչ, այլ այն, որ մեր հրահանգիչները նույնպես իրենց հետ պետք է այդքան քայլեն, իսկ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում այդ 300 մետրը ամեն անգամ քայլել ու նստել մեքենան ժամանակային առումով էական խնդիրներ կառաջացնի»,- պարզաբանեց Ժիրայր Մուշեղյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին քաղաքային իշխանությունը որոշում կայացրեց Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով վերականգնվել է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 06:00-23:00-ն, երթևեկության արգելումը կիրճի՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրից դեպի «Նոր Արաբկիր» զբոսայգու ուղղությամբ՝ 2.5 կմ ճանապարհահատվածում:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը