Ներքին 2 տարի առաջ - 15:39 21-01-2024

Արցախցի առաջնորդների լուսանկարները բեմադրված են․ մանրամասնում է Ալեքսանդր Լապշինը

Հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը անդրադարձել է արցախցի առաջնորդների լուսանկարներին, որոնք, իբրև թե, արվել են Բաքվի բանտում՝ փաստելով վերջիններիս բարեկեցիկ վիճակը։

Լապշինը պատմել է, որ ինքը ևս այդ բանտում է եղել, և իրեն ևս տարել են այդ գրադարան՝ լուսանկարվելու համար։

«Սրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ պահում էին հենց նույն Կուրդախանի բանտում և տարել են լուսանկարահանվելու հենց նույն գրադարանը։ Գիրքը ձեռքս տվեցին։ Ասացին, որ ժպտամ, հակառակ դեպքում՝ կզրկեն զբոսանքից։

Բանտախցերը շատ ավելի վատ վիճակում են, նրանց տարել են բժշկական մասնաշենք՝ լուսանկարվելու համար։ Բժշկական մասնաշենքում մի քանի էլիտար բանտախցեր կան, որոնք հենց այսպիսի տեսք ունեն»,- գրել է բլոգերը։






Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»