Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:13 19-01-2024

Թուրքիայում աճել են մեքենաշինական հաստոցների արտահանման ծավալները

Թուրքիայի «Մեքենաշինական արտադրանք արտահանողների միությունը» հրապարակել է հաստոցների արտահանման 2023-ի ծավալները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

2022-ի համեմատ դրանք աճել են 11 տոկոսով, ինչն էլ թուրքական հաստոցների արտահանման ընդհանուր ծավալները հասցրել է 28.1 մլրդ դոլարի:

Վերոհիշյալ միության նախագահը նշել է, որ 2024-ի համար նպատակ են սահմանել արտահանման ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։

2023-ին ամենից շատ արտահանումներն իրականացվել են դեպի Գերմանիա: Գերմանիան Թուրքիայից գնել է ընդհանուր առմամբ 3.5 մլրդ դոլարի մեքենաշինական հաստոցներ, ինչն էլ գերազանցում է 2022-ի ծավալներին 7.6 տոկոսով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան