Ներքին 2 տարի առաջ - 19:55 19-01-2024

Խորվաթիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Խորվաթիայի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։

Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և գոհունակություն հայտնել հաստատված լավ խորհրդարանական և դատական ոլորտում հարաբերությունների համար: Ընդգծվել է նաև փոխադարձ շահագրգռվածությունը Խորվաթիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման հարցում։

Նախարար Գրլիչ Ռադմանը նշել է երկրորդ տարին անընդմեջ դեպի Հայաստան արտահանման աճը՝ առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային ենթակառուցվածքների, կանաչ և թվային տեխնոլոգիաների անցման, դեղագործական արդյունաբերության և ականազերծման ոլորտներում առկա ներուժը:

Նախարար Գրլիչ Ռադմանը նաև ընդգծել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

«Ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ-ի ջանքերը ամենաբարձր մակարդակով՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Բայց մեզ պետք են բոլոր մասնակիցների համատեղ ջանքերը։ Այս կապակցությամբ ես հատկապես ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները՝ որպես խաղաղ համաձայնության հասնելու ուղղությամբ քայլեր»,- ընդգծել է նախարար Գրլիչ Ռադմանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը