Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:41 19-01-2024

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո դժվար կլինի ապացուցելը, որ այսքան քաղաքացի բռնի տեղահանվել է․ փաստաբան

Oragir.News-ի տեղեկություններով` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու դիմաց ստիպում են, որ հրաժարվեն իրենց փախստականի կարգավիճակից և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, ըստ մեզ դիմած արցախցիների, նշանակում է զրկվել մի շարք արտոնություններից։ Մեզ դիմած արցախցիներից շատերը հրաժարվել են պետական ապարատում աշխատել, որպեսզի չփոխեն անձնագրերը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանի հետ։

«Մինև այս պահը բոլոր արցախցիները ունեին ՀՀ անձնագրեր և գիտեին, որ որևէ խնդիր չունեն։ Երբ ուսումնասիրում ես արցախցիների անձնագրերը, իրականում ՀՀ քաղաքացու անձնագրից չի տարբերվում, ուղղակի գրանցման վայրն է ուրիշ տեղ նշված։ Խնդիրը առաջացավ, երբ արցախցիներին բռնի տեղահանեցին։ Ոլորտներ կան, որտեղ օրենսդրական ակտերով է սահմանված ՀՀ քաղաքացու անձնագրի պարտադիր առկայությունը։ Մեզ էլ են բազմաթիվ արցախցիներ էս հարցով դիմել և էս հարցին միանշանակ պատասխան չկա»,-ասում է փաստաբանը։

Հայկ Հարությունյանի խոսքով` մի կողմից լավ է, որովհետև արցախցիները հավասար կիրացնեն բոլոր իրավունքները, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, բայց մյուս կողմից էլ, անձնագիրը փոխելով, զրկվում են մյուս կարգավիճակից՝ փախստականի կարգավիճակից։

«Եթե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեցին, արդեն դժվար կլինի ապացուցելը, որ այսքան քաղաքացի բռնի տեղահանվել է, և պետության համար դժվար կլինի Ադրբեջանին պահանջներ ներկայացնել»,-ասում է Հայկ Հարությունյանը։ Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը