Ուղիղ եթեր
Ռուսական խաղաղապահության առանձնահատկությունները
copy image url

Ռուսական խաղաղապահության առանձնահատկությունները

Ներքին 1 տարի առաջ - 16:20 19-01-2024
2020 թվականի պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության կետերից մեկն էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում։
Սահմանվել էր, որ զորախումբը պետք է խնդիրներ իրականացնի առնվազն մինչև 2025թ․ նոյեմբեր։ Եվ եթե զորախմբի գոյությունն Արցախում մինչև 2023թ․ սեպտեմբեր ինչ-որ չափով ընկալելի էր (հաշվի առնելով, որ այն խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերով պետք է զբաղվեր), ապա բնակչության բռնի տեղահանումից հետո ո՞րն է զորախմբի գործառույթը, ինչպե՞ս է արդարացվում նրա գտնվելն Արցախում։

Պետք է նշել, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ռուսական զինծառայողները, որոշակի վերապահումներով, Արցախում ունեին բավական դրական ընկալում։ Նրանք, առանց որևէ սահմանափակման, շփվում էին արցախցիների հետ, առանձնապես սննդի առևտրով զբաղվողների։

Միևնույն ժամանակ խոսակցություններ կային, որ զորախումբը կարող է թշնամու զավթած բնակավայրեր ուղեկցել այնտեղից տեղահանվածներին։ Թե ինչի՞ դիմաց՝ դժվար է հստակորեն ասել, սակայն պատմում էին, որ բազմաթիվ մարդիկ են օգտվել ռուսների այդ «լրացուցիչ ծառայությունից»։

Շրջափակման ծանր ամիսներին կրկին պահանջված դարձավ զորախմբի «միջնորդությունը»։

Արցախն արտաքին աշխարհին կապվում էր Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով։ Վերջիններս զորախմբի կայքում տեղակայվող հաղորդագրություններով տեղեկացնում էին տվյալ օրվա հումանիտար բեռների հերթական խմբաքանակն իրենց կողմից Արցախ ուղեկցելու մասին։ Սա՝ պաշտոնապես, սակայն ռուսների հետ ընկերական փոխհարաբերություններ հաստատած գործարար (այդ թվում՝ համատեղության կարգով պետական բարձր պաշտոններ զբաղեցրած) մարդիկ կարողանում էին սննդամթերքի և այլ ապրանքների կայուն մատակարարում ապահովել իրենց «օբյեկտների» անխափան գործունեության համար։

2023թ․ սեպտեմբերի վերջին տասնօրյակում թշնամու հարձակման հետևանքով Արցախը դատարկվեց, բնակչության գերակշիռ մասը տեղահանվեց Հայաստան։

Սակայն ռուսական զորքերն Արցախում շարունակում են «խաղաղապահությունը»։ Թե դա ինչպես է կատարվում՝ երևի հնարավոր չէ հստակ հասկանալ, բայց, օրինակ, Արցախը թողած բազմաթիվ մարդկանց խոսքով, իրենք շարունակում են տեղեկանալ այնտեղ մնացած գույքի վիճակի մասին՝ հենց ռուսների միջոցով։

Արցախից նաև տարբեր տեսակի գյուղմթերք է հասնում Երևանի շուկաներ․․․ ռուսների միջոցով։ Որոշները հաջողել են նաև Արցախ գնալ-գալ․․․ ռուսների միջոցով։

Պարզ չէ, թե ռուսների «լրացուցիչ ծառայությունների» ցանկն այս պարագայում ինչ ծավալ ունի, սակայն պարզ է, որ զորախումբն իր առաքելությունը կարողանում է հարմարեցնել ժամանակի պահանջներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում