Ներքին 4 տարի առաջ - 21:29 11-12-2021

Դիլիջանում երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները

2021 թվականի դեկտեմբերի 11-ին Դիլիջանում մեկնարկել է «Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով երկօրյա սեմինարը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի աշխատակազմին՝ տվյալ մասնագիտական միջոցառումը բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Անդրադառնալով սեմինարի օրակարգին և դրա շրջանակներում քննարկվող թեմաներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նմանօրինակ մասնագիտական քննարկումները և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերն իր հերթին ողջունելով միջոցառման մասնակիցներին` շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար:

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի ակտերի կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց նախագծման առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան