Այսօր՝ կառավարության հերթական նիստին, ԱԶԲ-ից 60 մլն դոլար վարկ վերցնելու նախագծի քննարկման ժամանակ նիստին մասնակցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ զգուշավորությամբ են մոտենում խաչմերուկներում էսկադաներ կառուցելուն, քանի որ դրանք ամբողջությամբ ձևափոխում են հրապարակները և, օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը վերածում է ավտոստրադայի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակելով արձագանքեց․ «Ավտոստրադաները նաև մոտակա տների գներն են գցում և ես, քանի որ կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»: