Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:56 18-01-2024

Խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել Սայաթ-Նովա բնակավայրի վարչական ղեկավարը. shamshyan.com

Հունվարի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցում «Մասիս Տոբակո» գործարանի հարևանությամբ, կանգնեցրել են Kia մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը չի ենթարկվել պարեկների «կա՛նգ» հրահանգին, և այն վարել է դեպի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի վերջնամաս:

Արդեն այնտեղ պարեկները մոտենում են ավտոմեքենային և վարորդը կանգնում է:

Տեղում պարզվում է, որ նա Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ 35-ամյա Լևոն Սերոբյանն է:

Պարեկները նրան հորդորում են, որպեսզի սթափության զննություն անցնի, սակայն նա հրաժարվում է սթափության աստիճանի զննությունից, և սկսում է հակաիրավական վարքագիծ ցուցաբերել՝ հնչեցնելով հայհոյանքներ, բղավելով պարեկների վրա:

Պարեկները նրան հորդորում են, որպեսզի դադարեցնի հակաօրինական գործողությունները, և ենթարկվի իրենց օրինական պահանջին, սակայն նա շարունակում է չենթարկվել ու հնչեցնել հայհոյանքներ, որից հետո պարեկները նրան խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:

Լ. Սերոբյանը Մասիս խոշորացված համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի վարչական ղեկավարն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում