Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 17-01-2024

Ներկայիս բանակցային գործընթացը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի հաջորդ հարձակման համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ: Ուղերձում նա կրկին անդրադարձել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ներկայացնելով դրա առավելությունները։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հեռանկարային նախագծի հաջող իրականացումը նշանակալի դեր կխաղա Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման ուղղությամբ նախանշված նպատակների իրականացման գործում: Նա կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է տարածաշրջանի երկրները կապել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով:

Հայաստանի վարչապետի այս լավատեսական հայտարարությունները զարմանալ էին հատկապես Ադրբեջանից հնչող վերջին սպառնալիքների ֆոնին, երբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, որ մարդիկ և բեռները Ադրբեջանից դեպի Նախիջևան պետք է անցնեն առանց մաքսային ստուգումների։

Oragir.News-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վարչապետի այս հայտարարությունները՝ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքների ֆոնին։ Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ լսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարարությունները և ծանոթանալով այն առաջարկների փաթեթի կետերին, որոնք այսօր քննարկվում են՝ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդին ձեռք առնել։

«Ի՞նչ խաղաղության խաչմերուկ, ի՞նչ խաղաղության օրակարգ, Ադրբեջանը համաձա՞յն է այդ կետերից որևէ մեկին, որոնք իրենք ներքին լսարանում արդեն լայնորոեն օգտագործում են և վաճառում են մեր հանրությանը որպես կայացած փաստ»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանն ընդգծեց, որ Ադրբեջանը համաձայն չէ, ո՛չ Հայաստանի Հանրապետության 29800 քառակուսի կմ տարածքին և դրա նկատամամբ ՀՀ-ի ինքնիշխանության, ո՛չ էլ ոչ միջանցքային տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ընթացող բանակցային գործընթացը միայն հիմքեր է ստեղծում Ադրբեջանի հաջորդ հարձակման համար։

«Մենք այս տեմպերով ավելի շատ մեծ գերեզմանոցի ենք վերածվում։ Ես այստեղ ուրիշ խաչմերուկ չեմ տեսնում»,- կարծում է նա։

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ծրագիրը կհաջողվի կյանքի կոչել, որի մասին այսքան հայտարարվում է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանի փաստացի ղեկավարները չեն կարողանում անգամ կարմիր գծերը վերացնել, որոնց մասին ժամանակին հայտարարում էին, էլ ուր մնաց տարածաշրջանային նախագծերը կարողանան իրագործել։

«Ինչպե՞ս կարող են նրանք տարածաշրջանային ծրագիր կյանքի կոչել, այն էլ խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում, եթե գլխավոր դերակատարը, որը սպառնում է այդ խաղաղությանը, համաձայն չէ դրա հետ։ Ուստի իրատսական չեմ համարում, որ այս մարդկանց գործողությունների հետևանքով մեր երկրի համար ու ժողովրդի համար որևէ դրական զարգացում կլինի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել