Ռազմական գործողությունների ռիսկը ավելանում է․ «Արշակունի» լաբորատորիայում ԱԹՍ-ներ են արտադրվելու

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:45 17-01-2024
Վայոց ձորի մարզում գտնվող «Արշակունի» ռազմամարզական կառույցում երեկ՝ հունվարի 16-ին, տեղի ունեցավ «Արշակունի» լաբորատորիայի բացման արարողությունը։

«Արշակունի» ռազմամարզական կառույցի ղեկավար Արտավազդ Վադանյանը ներկայացրեց լաբորատորիայի ստեղծման նպատակն ու կարևորությունը․

«Այն պետք է խթանի նորագույն տեխնիկայի և ծրագրավորման դասընթացների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում նման ոլորտի զարգացմանը»։

«Արշակունի» լաբորատորիայի ամբողջ գույքը ձեռք է բերվել «Արար» հիմնադրամի շնորհիվ։ «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Արշակունի» ռազմամարզական կառույցին համագործակցության համար․

«Մեզ համար սա մեծ պատիվ է, միասին շատ կարևոր գործ ենք անում։ Երկրորդ՝ բոլորս պետք է գիտակցենք, որ պատերազմների տեխնոլոգիան շատ արագ զարգանում է ամբողջ աշխարհում և ռուս-ուկրաինական պատերազմը դրան շատ մեծ զարկ է տվել։ Եթե ուշադրություն եք դարձրել, 2 կողմն էլ ամեն ամիս տասնյակ հազարավոր դրոններ են օգտագործում ռազմական գործողություններում։

Մենք պետք է նման ռազմական գործողությունների պատրաստ լինենք, քանի որ ռազմական գործողությունների ռիսկը մեր տարածաշրջանում ոչ միայն պահպանվում է, այլև ավելանում է։
Այդ ամենը հասկանալով այս խաղաղ ժամանակաշրջանը պետք է օգտագործենք, որպեսզի մեր տեխնոլոգիական կարողությունները մեծացնենք, մեր երիտասարդությունը, զինծառայողները պատրաստ լինեն այս տեխնոլոգիայից օգտվելու, որովհետև վաղվա պատերազմը լինելու է նոր տեխնոլոգիայիով»։

Ռազմամարզական կենտրոնի ղեկավար Արտավազդ Վարդանյանը ներկայացրեց կատարված աշխատանքը, ապա հավելեց՝ շեշտը դրել են անօդաչու թռչող սարքերի վրա։ Երկրորդ կարևոր նախագիծը Չինաստանում արտադրվող դրոններն են, որոնք այսուհետ կհավաքեն իրենց կենտրոնում․

«Պահեստամասերը ներկրելու ենք և այստեղ հավաքենք, ծրագրավորումը ևս այստեղ է արվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի