Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցների դատին ներկայացել են դանակով. առգրավում. Ժողովուրդ
copy image url

Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցների դատին ներկայացել են դանակով. առգրավում. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:28 17-01-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի դատական նիստից առաջ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում:

Ըստ այդմ՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ եղել է ծալովի դանակ, որը կարգադրիչները հայտնաբերել են եւ առգրավել: Երբ դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ լուրի իսկությունը պարզելու, հայտնեցին, որ դատական կարգադրիչների մոտ առկա է արգելված իրերի ցանկ, եւ այն բոլոր քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվում է որեւէ արգելված իր, առգրավվում է եւ նիստի ավարտից հետո վերադարձվում քաղաքացուն: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալով, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Սա, իհարկե, պաշտոնապես: Պետք է դեռ պարզվի, թե ինչ կապ ունի այս պատմությունների հետ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը, որը աղմկահարույց կերպար է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ