Ներքին 2 տարի առաջ - 17:55 16-01-2024

ԱԽ քարտուղարը ԱՄԷ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությունը

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտեսնիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Ա.Ռ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը