Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:30 15-01-2024

Անիվը սելի կարող է չկոտրվել իր սիրած փոսում

Կան աշխատանքներ, որոնց համար գործատուները կրթություն, մասնագիտական հմտություններ չեն պահանջում։ Ենթադրելի է, որ այդ աշխատողները հանրային, քաղաքական ուղղակի պատասխանատվություն չեն կրում։ Իրականում այդպես չէ։ ՀՀ-ում քաղաքական-պետական պաշտոնյաների մեծ մասը պաշտոնը ստանձնելուց հետո են սկում սովորել, բնականաբար՝ անում են սխալներ, որոնք թանկ են նստում պետության ու ժողովրդի վրա։

Հունվարի 13-ն Գավառում ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունը հարցերին, փորձել է տարրական գիտելիք հաղորդել կուսակիցներին։ «Մենք պետք է սովորենք պետություն ստեղծել, պետություն ունենալ, պետություն ուժեղացնել»,- ասել է նա։ ՔՊ ղեկավարը, սակայն, չի խոսել իրենց սխալ որոշումների և քայլերի մասին, որոնք հանգեցրել են պարտությունների, կորուստների, ողբերգությունների։ Այսպիսի մոտեցումը վտանգներ է պարունակում, քանի որ դահլիճում հավաքաված կուսակցականները վաղը կարող են ստանձնել բարձր պաշտոններ, կրկնել նույն սխալներն ու պետության անիվը կրկին գցել նույն փոսը։

Ինչպես հայտնի է բազմաթիվ ուսումնասիրություններից, մարդկանց մեծ մասը, բացառությամբ իմաստունների, սովորում է սխալվելով, սեփական սխալներից դասեր քաղելով։ Այսինքն՝ մարդուն ինչքան էլ բացատրեք, որ այս ճանապարհով գնալու դեպքում, սայլի անիվը ընկնելու է փոսը, նա չի հավատում, քանի որ բազմաթիվ հիմարներ պնդում են հակառակը։ Մարդկանց մեծ մասը հասկանում է սխալը, երբ սայլի անիվն ընկնում է փոսն ու կոտրվում։ Նրանց մեծ մասը չի կրկնում սխալը։ Լավագույն դեպքում ծածկում են, որ իրենց հետևից եկողների սայլերը չկոտրվեն։

Լավ կլիներ, եթե ՔՊ-ական ղեկավարները անկաշկանդ խոսեն սեփական սխալների ու փոսերի մասին, ծածկեն դրանք, որ հաջորդ իշխանությունը նույն փորձանքին չբախվի։

Մասնավորապես՝ կարող են արդիացնել բանակը, գործակցելով ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի հետ, որպեսզի հնարավոր պատերազմի ժամանակ ունենանք ոչ թե կորուստներ, այլ հաղթանակներ։ Կարող են ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը, իրականացնել լյուստրացիա, ազատվել ռուսական կապվածություններից, վերացնել ռուսական մենաշնորհները ենթակառուցվածքների նկատմամբ։

Այսպիսի նպատակային քայլերի արդյունքում կստեղծվեն անվտանգային բարձիկներ։ Իսկ հաջորդ իշխանությունը, նույնիսկ՝ մեծ ցանկության դեպքում չի կարող հակաքաղաքակրթական դիրք գրավել, արժանանալ միջազգային հանրության արհամարհանքին և խոցելի թիրախ դառնալ թշնամիների համար, ինչպես 2020-ին։

Նշված նիստում երկրի 6-ամյա գլխավոր պաշտոնյան զարմանքով է հայտնաբերել նաև Հայոց պատմության և Հայաստանի պատմության էական տարբերությունը։ Եթե հասկացել են, ապա նշանակո՞ւմ է, որ հաջոդ տարի դպրոցից դուրս կբերվեն խայտառակ սխալներով լի դասագրքերը։ Կամ եթե Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու խիզախություն ունեն, ապա հնարավո՞ր է 1920-1991 շրջանն անվանեն խոհրդային բռնազավթման տարիներ, ինչպես անվանվում է մեր երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներում։ Կամ եթե պետությունը հայրենիք է, ապա կարո՞ղ են գերմանա-սովետական 1941-1945 պատերազմը չանվանել Հայրենական, քանի որ այդ տարիներին Հայաստանն անկախ պետություն չէր։ Գոնե մեկ հարցում կարո՞ղ են խոսքից անցնել գործի։

Պարզ ասած՝ եթե ՔՊ ղեկավարը կուսակիցների հետ խոսեր իրենց սխալների և անվտանգային փոսերը ծածկելուն ուղղված անելիքների մասին, ապա դահլիճում նստածների մեծ մասը պարզ կհասկանար, թե ինչ է հայրենիքը, ինչ է պետությունը, ինչու են պարտավոր դրանք պաշտպանել։ Եվ կարիք չէր լինի ձկնորսների նկատմամբ կիրառված բռնություններն արդարացնելու հավելյալ ջանք գործադրել, պետության էությունը նեղացնելով մինչև կարգուկանոն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց