Ներքին 2 տարի առաջ - 13:39 14-01-2024

Ինչպես կարելի է դրական փոփոխություն ակնկալել մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. փաստաբան

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Ի՞նչ հնարավորություն է ընձեռելու օրենսդրական այս փոփոխությունը, և ինչպե՞ս է անդրադառնալու ԱԱԾ-ի գործունեության թափանցիկության վրա։ Այս հարցերի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ։

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվելու է, անձերին մի տեղից մեկ այլ տեղ տանելով ինչ պիտի փոխվի։ Էս իշխանությունը ինչ ուզում է անի, որևէ դրական բան պետք չէ սպասել։ Մեր հասարակությունը արդեն վաղուց հասկացել է էս իշխանության արած փոփոխությունները։ Վեց տարի իշխանություն են, ի՞նչ արեցին, հլը որ մարդկանց են փոխում`էս պաշտոնից հանում են, էն մյուս պաշտոնին են նշանակում։ Փոփոխություն են ուզում, թող Սահմանադրությունը փոխեն, որ կատարված փոփոխություններն էլ արդյունք տան»,-հայտարարեց փաստաբանը։

Արայիկ Պապիկյանի խոսքով` իշխանությունը հերթական անգամ ձևական և երկրորդական պրոցեսներով փորձում է համոզել, որ ինչ-որ բան է փորձում փոխել։

«Մի քիչ ռիսկեր եմ տեսնում, էդ մարդը, որ մի նշանակում է անում ուրեմն մի վտանգ կա։ Գործող իշխանության քայլերի մեջ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ համաչափություն։ Հիշում եմ, որ վերջերս հայտարարվեց, որ օրինագիծ է ընդունվել, որ ԱԱԾ տնօրենի նշանակումը վարչապետը պիտի անի և ոչ թե նախագահը։ Եթե մեր երկրում կա մեկը, որ մտածում է, որ այս փոփոխություններով մենք ավելի լավ ԱԱԾ կունենանք, կամ վարչապետը ավելի արդյունավետ կաշխատի, ամենամիամիտ մարդն է։ Ինչպես կարելի է դրական փոփոխություն ակնկալել մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»,-ընդգծեց Պապիկյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը