Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 13-01-2024

Եթե պիտի վաստակի կոչումը վերցնեն, թող վերցնեն, ես չեմ տուժի. գյումրեցի վաստակավոր գործիչ

Հայաստանում նախատեսվում է վերացնել պատվավոր կոչումների շնորհումը։ Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

Նշենք, որ ըստ արդարադատության փոխնախարարի՝ այս կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի հետ։

«Չեմ կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է, համենայնդեպս ժողովուրդը գիտի, ով է արժանի, ով արժանի չէ։ Վաստակ կոչվածը արվեստագետի տարիներով կուտակած փորձի, կատարած օգտակար աշխատանքի արդյունքն է։Ե թե գտնում են, որ դա էլ պիտի վերցնեն, թող դա էլ վերցնեն»,- ասում է Սուսաննա Մկրտչյանը։

Գյումրեցի նկարչի խոսքով` հիմա ամեն ինչ արժեզրկվել է և բոլոր տեսակ խրախուսելու, գնահատելու բոլոր չափորոշիչները խախտված են, դրա համար այսպիսին է վիճակը։

«Եթե ինձանից պիտի էդ վաստակի կոչումը վերցնեն, թող վերցնեն, դրանից իմ ինչը կտուժի։ Ես արվեստագետ մարդ եմ, դրանով ո՜չ իմ ձեռքերը կկտրեն, ո՜չ տեսողությունը կվերցնեն, ո՜չ իմ զգացմունքները կվերցնեն։ Ես էլի շարունակելու եմ նույն ձևով պիտի շարունակեմ իմ աշխատանքը։ Եթե իմ աշխատանքը այդպես պիտի գնահատեն, թող այդպես գնահատեն։ Պիտի հստակ իմանան, որ ինչպես ժողովրդին եք վերաբերվում, այդպես էլ ժողովուրդը ձեզ է վերաբերվելու»,- շարունակում է Սուսաննա Մկրտչյանը։

Oragir.News-ը փորձեց նաև պարզաբանում ստանալ Արդարադատության փոխնախարարից, թե ե՞րբ է կազմակերպվելու առաջին ոլորտային մրցանակաբաշխությունը, 2024-ին քանի՞ այդպիսի մրցույթներ ու մրցանակաբաշխություններ են կազմակերպվելու, սակայն հերթական անգամ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ