Արամ Սիմոնյանին դավաճանության գինը եղել է թենիսի կորտը
copy image url

Արամ Սիմոնյանին դավաճանության գինը եղել է թենիսի կորտը

Ներքին 1 տարի առաջ - 18:47 12-01-2024
Մամուլը այսօր գրեց, որ 1950-ականներից Երևանում գործող թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Evocabank-ի բաժնետիրոջը՝ Մարետա Գևորկյանին։ Թեպետ մամուլը գրում է, որ այս որոշումը պայմանավորված է ամիսներ առաջ Evocabank-ի բաժնետիրոջ կողմից Երևանին 254 միլիոն դրամ նվիրաբերելու գործընթացով, սակայն դրա արմատները շատ ավելի խորն են։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Մարետա Գևորկյանը ԵՊՀ նախկին ռեկտոր, ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի ազգականն է, որը 2019 թվականին, դավաճանելով ռեկտոր Արամ Սիմոնյանին, անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը։ Իսկ հիմա ամեն բան սկզբից։

«Էվոկաբանկը, որը նախկինում գործում էր որպես Պրոմեթեյբանկ, կոնկրետ ռուսական բանկ էր՝ ռուսական կապիտալով։ Այդ բանկի սեփականատերը Սենիկ Գևորգյանն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործընկերն է, ԵՊՀ նախկին ռեկտոր Գեղամ Գևորգյանի հորեղբոր որդին։ Սենիկ Գևորգյանը Ռուսաստանի մեծահարուստ մարդկանցից մեկն է, ժամանակին զբաղվել է գազի խողովակների մոնտաժմամբ։ 2022 թվականին, երբ Ռուսաստանի հանդեպ սկսեցին նաև բանկային սանկցիաներ կիրառել, Էվոկաբանկի սեփականատերերը զարմանալիորեն դարձան Շվեյցարիայի քաղաքացիներ, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը։ Համոզված եմ, որ այդ բանկը շարունակում է նախկինի նման մնալ ռուսական կապիտալով բանկ, պարզապես իրավական առումով սանկցիաներից խուսափելու համար անհրաժեշտ էր, որպեսզի սեփականատերերը դառնային այլ երկրի քաղաքացիներ։ ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ևս բաժնետեր է եղել Էվոկաբանկում, սակայն ինչ-ինչ խնդիրներից խուսափելու համար նրա բաժնեմասը կնոջ անունով է փոխվել․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ՝ Գևորգյանների կողմից թենիսի կորտերը յուրացնելու ցանկությունն առնվազն 5 տարվա պատմություն ունի, ինչի դիմաց առիթը բաց չեն թողել հաճոյանալու Փաշինյանի կառավարությանը։

«2019 թվականին, երբ ԵՊՀ ռեկտորը Արամ Սիմոնյանն էր, շատ անգամ թիմը խորհրդակցական սենյակում քննարկումներ էր ունեցել թե՛ ներհամալսարանական, թե՛ արտահամալսարանական խնդիրների շուրջ, այդ «ժողովներին» մասնակցել է նաև Գեղամ Գևորգյանը։ Շատ անգամ այդ ժողովների խոսակցությունները, դիրքորոշումները, կարծիքները Գեղամ Գևորգյանը դուրս էր հանել համալսարանից և հասցրել ԿԳՄՍ այն ժամնակվա նախարար Արայիկ Հարությունյանին։ Հետագայում Արամ Սիմոնյանը հրաման է ստորագրել, որով Գեղամ Գևորգյանն ազատվել է պրոռեկտորի պաշտոնից՝ անվստահության հիմքով։ Ուստի այս ամենը նորություն չէ, Գեղամ Գևորգյանը դեռ 2019 թվականին էր իշխանությունների կողմից այս գործարքի մաս դարձել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Գեղամ Գևորգյանը՝ որպես Էվոկաբանկի բաժնետեր, նշանակվել էր խորհդր նախահգահի տեղակալ, զուգահեռ ԵՊՀ-ում ընտրվել էր ռեկտորի ԺՊ։ Այդ ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի կառավարիչը, իսկ Երևանի պետական համալսանը հիմնադրամ է, պետք է խորհրդի թույլտվությունն ունենար, որ դառնար ռեկտոր։ Պետք է ռեկտորի պաշտոնին հավակնողն ասեր, որ այլ տեղ վճարովի աշխատանք ունի, բայց Գեղամ Գևորգյանը չէր ասել։ Հետագայում դատարանի վճռով ԵՊՀ-ում իր լիզորությունները դադարեցվեցին։ Ի դեպ, ԿԲ խորհրդի որոշում կա, որ մասնավոր բանկերի խորհրդի անդամները իրավունք չունեն այլ տեղում աշխատել, շահերի բախում կա։ Փաստացի Գեղամ Գևորգյանը 2 տեղում էլ իրավունք չուներ աշխատելու, բայց աշխատում էր։

Ինչ վերաբերում է Էվոկաբանկին, նշենք, որ ԿԲ-ն համարում է, որ այն շվեյցարական կապիտալով բանկ է, ինչն էլ, ըստ երևույթին, հիմք է հանդիսացել, որպեսզի նրան արտոնություններ տան, տենդերներ և այլն։ Արդյունում Էվոկաբանկը վերածվել է «պետական» բանկի։